Հրապարակ. Մարգարյան փողոցի եվ Հանրապետական հիվանդանոցի հարակից տարածքում բուռն շինաշխատանքներ են ընթանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարգարյան փողոցի և Հանրապետական հիվանդանոցի հարակից տարածքում բուռն շինաշխատանքներ են ընթանում: 2003-ին սոցներդրումների հիմնադրամը մոտ 52 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ է կատարել այստեղ, և Աջափնյակի համայնքի հետ, որպես աշխատանքային օրինաչափություն, պայման ունեցել, որ 15 տարի տարածքը չպետք է սեփականաշնորհվի և կամ օտարվի: Ի՞նչ աշխատանքներ են ընթանում ընդամենը մի քանի տարի առաջ Համաշխարհային բանկի վարկերով վերանորոգված տարածքում: Այն դարձնում են Աջափնյակի կենտրոն, նորովի բարեկարգում, կա նախագիծ, մի խոսքով` չեն օտարել, չեն սեփականաշնորհել` ասաց նախկին թաղապետ Ռուբեն Հովսեփյանը: Մյուս կողմից էլ չի բացառվում, որ մի քանի ամիս հետո այս տարածքում ևս ոտք դնելու տեղ չլինի` սնկի պես աճած սրճարանների պատճառով:




Լրահոս