Դեղորայքից 2-ամյա երեխա է թունավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեղորայքային թունավորման  նախանշաններով “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն հուլիսի 18-ին` ժամը 23:54-ի սահմաններում տեղափոխվել է Երևանի Այգեստան 1-ին փողոցի թիվ 28 տան բնակչուհի` 1990 թ. ծնված Մ. Գեղինյանը։ Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն-ծանր է: Ինչպես armlur .am-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հուլիսի 17-ին դեղորայքային թունավորման նախանշան֊ներով “Մուրացան” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 31 տան բնակիչ` 2010 թ. ծնված Գևորգ Ստեփանյանը։ Ըստ բժիշկների` երեխայի առողջական վիճակը լավ է: 
Նույն օրը, ժամը 15.10-ի սահմաններում Երևանի Կոմիտասի 56 շենքի մոտից թունավորման նախանշաններով “Արմենիա” բժշկական կենտրոն է տեղափոխվել 1972 թ. ծնված Մուրադ Մուրադյանը: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: Նույն օրը Վայոց ձորի մարզից հայտնել են, որ ժամը 19.50-ի սահմաններում թունաքիմիկատից թու֊նա֊վո֊րման նախանշաններով Եղեգնաձորի հի֊֊վան֊դանոց է տեղափոխվել Խաչիկ գյուղի բնակչուհի` 1995 թ. ծնված Ա. Առաքելյանը, որն այնուհետև տեղափոխվել է Երևանի “Արմենիա” բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 16-ին, ժամը 23.50-ի սահմաններում թունավորման նախանշաններով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակչուհի` 1966 թ. ծնված Մ. Ասուլյանը։ Բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր է: 




Լրահոս