
«Լավ է մեռնել, քան ծնկի իջնել ռինգում»,- այս մասին հայտարարել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը և հավելել. «Դժվարությունները ժամանակավոր են ու հաղթահարելի: Դրանք միշտ մեր հնարավորությունների սահմաններում են տրվում»:
Արթուր Աբրահամը նախապատրաստվում է փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մազապալատաում կայանալիք Փոլ Սմիթի դեմ ռևանշ-մենամարտին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տևած մենամարտում, մրցավարների միաձայն որոշմամբ, 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին: