Մահացել է Արցախ Բունիաթյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ ժողովուրդը այսօր մեծ կորուստ կրեց: Կյանքից հեռացավ Արցախյան պատերազմի մասնակից, բժիշկ, գրող-հրապարակախոս Արցախ Բունիաթյանը: Մեծ հայ, նվիրյալ անձ որն իր ապրած կյանքը անմնացորդ նվիրաբերեց հայրենիքի հզորացմանը ու բարորությանը, Արցախի ազատագրմանը և մարդուն ընդհանրապես:
Նրա խոսքն ու գործը երբևէ չեն տարամիտել. Խոսքը հավատով էր լեցուն, իսկ գործը՝ սիրով ու նվիրումով:
Մարդ էր մեծատառով:
Ցավակցում ենք Արցախ Բունիաթյանի հարազատներին, մարտական ընկերներին և բոլոր հայերին ովքեր երջանկություն են ունեցել ճանաչել նրան:
“Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբ




Լրահոս