ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄՐՑՈՒՅԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի կրծքանշանի էսքիզի մրցույթ:
Վերոհիշյալ կրծքանշանը տրվելու է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի պատվոգրի հետ միասին` ԱՊՀ երկրների միջեւ մշակույթի ոլորտում համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած ավանդի համար` մշակույթի եւ արվեստի գործիչներին, ստեղծագործական խմբերին եւ ԱՊՀ երկրների քաղաքացիներին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել կրծքանշանի էսքիզը` թղթային եւ էլեկտրոնային տարբերակով (30×40սմ), աշխատանքներին կից` նաեւ անձնագրի պատճենը, հասցեն եւ հեռախոսահամարը: Ներկայացված աշխատանքները հեղինակներին չեն վերադարձվի: Էսքիզի մրցույթի հաղթողին կտրվի մրցանակ` 150.000 դրամ:
Մրցույթին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ եւ սիրողական դիզայներներ, նկարիչներ, ինչպես նաեւ կազմակերպություններ: Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 25-ն է, հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 30-ին:
Աշխատանքներն ուղարկել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչություն (հասցե` 0010, Երեւան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 3, հեռ.` 56-60-65): Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին:




Լրահոս