Ամերիկայի Ֆլորիդա նահանգում կատուն բառացիորեն հարություն է առել գերեզմանից: Կենդանին սեփական հուղարկավորությունից մեկ շաբաթ անց վերադարձել է իր տիրոջ՝ Թամփա քաղաքի բնակիչ Էլլիսա Հաթսոնի մոտ:
Հաթսոնն իր՝ Բարտ անվամբ կատվին մահացած է համարել այն բանից հետո, երբ ընտանի կենդանին մեքենայի տակ է ընկել: Եվ երբ տերն իր կենդանուն տեսել է արյան մեծ շաղախված, այնքան ցնցված ու շփոթված է եղել, որ չի իմացել ինչպես վարվել: Նա հարևանին խնդրել է թաղել կատվին, քանի որ դրա համար ուժ չի ունեցել: