Ֆլորիդայում փլուզված շենքի ավերակների տակից դուրս են բերել որոնողափրկարարական աշխատանքների մասնակից հրշեջներից մեկի 7-ամյա դստեր դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆլորիդայում փլուզված շենքի որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել հրշեջ ծառայության աշխատակիցներից մեկի 7-ամյա դստեր մարմինը, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ հայրը մասնակցել է դստեր մարմնի դուրսբերման աշխատանքներին։

Այսպիսով՝ զոհվածների թիվը հասել է 22-ի, իսկ անհետ կորածներինը՝ 126-ի։

7-ամյա Ստելլա Կատարարոսը 3-րդ երեխան է, որի մարմինը դուրս է բերվել փլատակների տակից՝ 4-ամյա Լյուսիա Գուարայից և 10-ամյա Էմմա Գուարայից հետո։

«Երբ նա իմացավ, որ մոտ ենք այն տարածքին, որտեղ կարող է լինել իր սիրելին, նա կանգնեց հրշեջ ծառայության մյուս աշխատակիցների կողքին», – Ստելլայի հոր մասին խոսելիս ասել է Մայամիի հրշեջ ծառայության կապիտան Իգնատիուս Քարոլը և հավելել, որ կարողացել են հանել աղջկա մարմինն ու հնարավորություն տալ հորը՝ հրաժեշտ տալ նրան։

Հայտնի է, որ քաղաքապետը հրահանգ է տվել քանդել շենքի կանգուն մնացած հատվածը՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է փլվել փրկարարաորոնողական աշխատանքների մասնակիցների վրա։ Բացի այդ, նրանք ցանկանում են աշխատանքներում առաջընթաց գրանցել մինչև Էլզա փոթորիկի ժամանումը, որը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ։




Լրահոս