
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան 25 հազար ֆունտ ստեռլինգով տուգանել է Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Տուգանքը նշանակվել է մրցավարներին քննադատելու համար:
Նշենք, որ մարզիչը խիստ քննադատության էր ենթարկել Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Սաութհեմփթոն» – «Չելսի» (1:1) հանդիպումը սպասարկած մրցավար Էնթոնի Թեյլորին: Մոուրինյոն վրդովվել էր, որ մրցակցի տուգանային հրապարակում Սեսկ Ֆաբրեգասին գցելու համար չէր նշանակվել 11 մետրանոց տուգանային հարված: