Ժամը 18:00-ի դրությամբ Արցախի ընտրողների 60%-ից ավելին քվեարկել է(ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամենաթարմ` ժամը 18:00-ի տվյալների համաձայն` նախագահական ընտրություններին այս պահի դրությամբ մասնակցել է  62765 քաղաքացի կամ ընտրողների  63.24 տոկոսը:
 Շահումյանն այս պահի դրությամբ քվեարկողների թվով դարձյալ առաջին տեղում է` 78.75%: Երկրորդ տեղում Հադրութն է, որտեղ քվեարկել է ընտրողների 73.90%-ը, իսկ երրորդ տեղում` Ասկերանը` 71.95%-ով:




Լրահոս