Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն այսօր կրկին հավաքվել են Կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են, որ կասեցվի փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքը: Ցույցի մասնակիցներից մեկը ներկայացրեց իրենց պահանջները:
«Նրանք մեզ ընդունում են ոչ թե որպես հարկատու, այլ՝ որպես թշնամի: Մեր պահանջն է օրենքի անխտիր կասեցում: Չի կարելի այնպիսի օրենք ընդունել, որ մի մեծ զանգվածի դարձնի գործազուրկ. դա նույնիսկ թշնամին չի անի», – նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Կասեցո՛ւմ, «կասեցո՛ւմ», «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ». այսպիսի արտահայտություններ են հնչում ցույցի ժամանակ: