Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները չեն խաղաղվում:
Այսօր առավոտվանից Կառավարության շենքի բակն աննախադեպ մարդաշատ էր:
Հետաքրքիր է, որ շրջանառության հարկի դեմ բողոքողներն ավելի քան հաստատակամ են ու չեն պատրաստվում ոչ մի քայլ նահանջել: Այս պահին էլ նրանք երթով շարժվում են դեպի Նախագահական նստավայր՝ Կառավարությանն ուղղված պահանջները նաև Սերժ Սարգսյանին լսելի դարձնելու համար: