
Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը:
Armlur.am-ի հետ զրույցում վերջինիս փաստաբան Վահագն Մարտիրոսյանը հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունը՝ նշելով, որ ինքը Սողոյանի հետ պայմանավորվածություն ունի վերջինիս մասին տեղեկությունները լրատվամիջոցներին չփոխանցելու մասին:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանը ձերբակալվել էր Երևանում հոկտեմբերի 28-ին: Նրա նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Նա ձերբակալվել էր Հայաստանում և գտնվում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: