ԱՐԴԵՆ ԼԱՎ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն գիտենք, ՀՀ ժողովրդական արտիստ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանն օրեր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում 82-ամյա արտիստն ասաց, որ արդեն լավ է զգում իրեն եւ այս պահին ամեն ինչ կարգին է. «Հիվանդանոցից դուրս են գրել, բայց բուժումը պետք է տանը շարունակեմ»: Այն հարցին, թե ինչ էին ախտորոշել բժիշկները, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Ասացին՝ թոքաբորբ եմ տանում, բայց հիմա ինձ արդեն լավ եմ զգում»: Այս պահին էլ նա շարունակում է աշխատել Համազգային թատրոնում, դերասանների հետ բեմադրում են նոր ներկայացում Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպի հիման վրա:




Լրահոս