Անտոնիո Կասանոն իր ծառայություններն է առաջարկել «Ինտեր»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալացի հարձակվող Անտոնիո Կասանոն ցանկանում է իր կարիերան շարունակել «Ինտեր»-ում: Ինչպես հայտնում է Tuttosport-ը, 32-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբին առաջարկել է իր ծառայությունները:

Աղբյուրի տեղեկացմամբ, Կասանոյի «Ինտեր»-ի միջև բանակցություններ են ընթանում: Իտալացի ֆուտբոլիստը նախկինում արդեն հանդես է եկել «Ինտեր»-ի կազմում, մասնակցել 39 խաղի և դարձել 10 գոլի հեղինակ:

Իտալացի ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Պարմա»-ն, որի հետ ֆուտբոլիստը խազել էր պայմանագիրը: Ֆուտբոլիստը դիմել էր դատարան, քանի որ վերջին վեց ամիսների ընթացքում աշխատավարձ չէր ստացել:

Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Կասանոն անցկացրել է 19 հանդիպում, դարձել հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս