«ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱՊՍՈԴԻԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ռապսոդիա» ֆիլմը, որը ներկայացվել է «Ոսկե ծիրան»  երեւանյան միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում, արժանացել է Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակին: Այն կցուցադրվի Միացյալ Թագավորությունում անցկացվող «Sheffield Doc/Fest» փառատոնին: «Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմը Բրազիլիան ներկայացնող երեք հայ ռեժիսորների համատեղ աշխատանքն է: Սփյուռքահայ երիտասարդ ռեժիսորներին հաջողվել է արտացոլել Հայաստանն իր ողջ գունապնակով: Ֆիլմը հարուստ է կերպարներով, որոնցից յուրաքանչյուրը պատմում է իր պատկերացրած Հայաստանի մասին:




Լրահոս