ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս «Երեւան սիթի» խանութների ցանցի Զեյթունի մասնաճյուղից գնել եմ ձուկ եւ փորի միջից քարեր եմ հայտնաբերել: Ենթադրում եմ, որ ձկներին քարերով կերակրել են քաշ ապահովելու համար: Արդյոք այս արարքը ենթադրում է որեւէ պատասխանատվություն, եւ ո՞վ ու ինչպե՞ս պետք է պատասխան տա:

Արման Գինոսյան, 30 տարեկան, ապրանքագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե սպառողի կողմից գնված ձուկը եղել է ներմուծված, ապա այդ դեպքում քարերի առկայությունը ձկան ստամոքսում բավականին տարածված երեւույթ է, եւ այդ տիպի քարերն անվանվում են գաստրոլիտներ: Ծովային եւ օվկիանոսի շատ ձկներ ունեն քարեր կուլ տալու սովորություն, ինչը նրանց օգնում է ժամանակին սուզվել ջրի հատակը: Ձկները ոչ մի դեպքում չեն կարող արհեստականորեն սնվել քարերով:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության
եւ որակի հսկողության տեսչության
պետ Արթուր Վարժապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, ձուկ ներմուծողների եւ խանութի տիրոջ բախտը պատահականորեն բերել է: Քարի հաշվին ձկան քաշն ավելացել է, եւ գնորդը վճարել է նաեւ բոլորովին անպետք քարի կտորների համար: Լավ է, որ գոնե հնարավոր չէ ձկանն արհեստականորեն քարով կերակրել, այլապես մեր գործարարները հաստատ նաեւ այդ մեթոդին կդիմեին:




Լրահոս