Հպարտ եմ, որ չորրորդ անգամ կխաղամ առաջնության եզրափակչում. Մարեյ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը չեխ Տոմաշ Բերդիխի դեմ տարած հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով: Նշենք, որ այս հաղթանակից հետո Մարեյը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ:

«Ես հիանալի խաղ անցկացրեցի, լավ խաղացի և լիովին գոհ եմ իմ ցուցադրած արդյունքից: Որպես մրցակից ունենալով Ջոկովիչին, Ֆեդերերին և Նադալին, շատ դժվար է հասնել մինչ եզրափակիչ փուլ: Այդ պատճառով ես հպարտ եմ, որ այս առաջնության եզրափակչում խաղալու եմ չորրորդ անգամ:

Տոմաշը սկզբում շատ լավ էր խաղում, իսկ ինձ ժամանակ էր պետք, որպեսզի հարմարվեի նրա հարվածներին: Այնուհետև սկսեցի ավելի ագրեսիվ խաղ ցուցադրել», – նշել է Մարեյը:




Լրահոս