
Հունվարի 28-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, բնակարանից գումար գողանալու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Նարեկ Գ.-ին:
Ոստիկանների կասկածները զուր չէին: Պարզվել է, որ նա մեկ տարի առաջ՝ 2014 թ. հունվար-փետրվար ամսիներին, 2 անգամ ապօրինի մուտք է գործել 1946 թ ծնված Կլավդիա Ն.-ի բնակարան և յուրաքանչյուր անգամ գողացել 100 դոլար:
Կատարվում է քննություն: