ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի իշխանությունները հինգշաբթի օրը 50 դոլարով տուգանել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին իր տան դիմաց կուտակված ձյունը չմաքրելու համար. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վերջին օրերին Բոստոնում ուժեղ տեղումներ են եղել. ավելի քան 500 մմ տեղումներ են գրանցվել: Քաղաքապետ Մարթին Ուոլշը խոստացել էր, որ կտուգանի ցանկացածի, ով չմաքրի իր տան դիմացի ձյունը: Քերրին չի մաքրել իրեն պատկանող 1899 թ. կառուցված 5 հարկանի աղյուսե առանձնատան դիմացի ձյունը, որը քաղաքի կենտրոնի մոտերքում է գտնվում: Տան արժեքը կազմում է ավելի քան 11.5 միլիոն դոլար:
Ջոն Քերրիի պաշտոնական ներկայացուցիչ Գլեն Ջոնսոնը վստահեցրել է, որ պետքարտուղարը մոտ ժամանակում կվճարի տուգանքը: