«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի ինքնազգացողությունը վատացել է. դատարան է հրավիրվել շտապ օգնության բրիգադ:
Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց:
«Մեջքի շրջանում ցավեր ուներ, պարզվել է, որ նա դեռևս մեկուսարանում խնդիրներ ուներ: Թեև նա խնդրեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի, սակայն, դատավորը նշեց, որ այժմ դատավարության մասնակիցները պետք է ներկայացնեն միջնորդություններ»,- նշեց Ինեսա Պետրոսյանը:
Վերջինս ասաց նաև, որ դատավորը հայտարարեց, որ դատարան պետք է կանչվի շտապ օգնության բրիգադ, որը կպարզի, թե արդյոք Շանթ Հարությունյանը ի վիճակի է շարունակել ներկա գտնվել դատական նիստին: Նիստն ընդմիջվեց 40 րոպեով:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որի համաձայն` Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ նրա անչափահաս որդին՝ 15-ամյա Շահեն Հարությունյանը, 4 տարի պայմանական ազատազրկման։