
Հայտնի կանադացի լեռնագնաց Ուիլ Գադն աշխարհում առաջին անգամ կարողացել է բարձրանալ անոմալ սառնամանիքների պատճառով սառած Նիագարա ջրվեժը:
Վերջին անգամ Նիագարա ջրվեժն ամբողջությամբ սառել է ավելի քան 100 տարի առաջ՝ 1912-ին: Այս ձմռանը համացանցում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ջրվեժը կրկին կսառի անոմալ սառնամանիքների պատճառով, սակայն տեղեկությունը, պարզվում է, չափազանցված է եղել, քանի որ ջրվեժի ջրի միայն մի մասն է սառել: