Կիրճում 27-ամյա լեռնագնաց է արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 25-ին, ժամը 14:20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում գետի վարարումներից առաջացած անանցանելության պատճառով կիրճում արգելափակվել է 27-ամյա լեռնագնացը, նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կիրճից դուրս են բերել 1990 թ.-ին ծնված Հ. Բ.-ին:




Լրահոս