Հրդեհ բնակարանում. այրվել է տան մի մասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կոտայքի մարզում, հուլիսի 21-ին, ժամը 16.55-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղվարդի Չարենցի փողոցի թիվ 128 տանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Քիչ անց օգնության են մեկնել եւս երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.07-ին, մարվել` 19.34-ին: Այրվել է Ն. Բեբությանին պատկանող տան բնակելի հատվածի մի մասը` 120 քմ եւ փայտյա առաստաղը` 30 քմ մակերեսով: Նույն օրը, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արեշի 31-րդ փողոցի թիվ 30 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.01-ին, մարվել՝ 18.09-ին: Այրվել են Պ. Գալոյանին պատկանող տան բակում այրվել է ավտոտնակի առաստաղը` 50 քմ մակերեսով եւ կենցաղային իրեր:




Լրահոս