Գյումրեցի հարյուրավոր անօթեվան ընտանիքների երազանքները չեն իրականանա.տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
24 տարի շարունակ տնակներում մի կերպ պատսպարված գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների նոր բնակարան ունենալու երզանքը այդպես էլ չի իրականանա: Բանը նրանում է, որ ներկայումս Գյուրիում բնակբաշխման գործընթացը իրականացնող հանձնաժողովը հարյուրավոր ընտանիքների տարբեր պատճառներով չի ճանաչել որպես շահառու: Տասնյակ ընտանիքներ թեև կշարունակեն մնալ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված, սակայն նրանց բնակարան ստանալու մասին դիմումները մերժվել են: Նման իրավիճակում հայտնված ընտանիքները հիմնականում հայտնվել են անելանելի վիճակում: 
Գյումրու 205/100 տնակում` իրենց 2 անչափահաս երեխաների հետ բնակվող Թարբոշյանների ընտանիքի բախտը ևս չի բերել: Բնակարանների բաշխման հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության համապատասխան որոշումները, նրանց ընտանիքին մերժել են այն պատճառաբանությամբ, որ ընտանիքի մայրը մահացել է, իսկ որդու`Աշոտի մասին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրված տեղեկանքի համաձայն բնակչության պետական ռեգիստրում 1993-1995 թթ.-ի հաշվառման տվյալներ չեն պահպանվել:
“Շիրակ կենտրոնը” շարունակում է այցելել և ուսումնասիրել նման խնդիրներ ունեցող անօթևան ընտանիքների գործերն ու կացարանային պայմանները:
Ներկայացնում ենք “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութը վերոհիշյալ մերժված ընտանիքի մասին




Լրահոս