ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր ունեցած հավաստի տվյալներով՝ երգահան Սասուն Պասկեւիչյանը քաղաքից դուրս ինչ-որ տարածք է գնել, որը ցանկանում է վերածել երաժշտական դպրոցի: Այդ տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք երգահանին. «Դա իմ հերթական խենթ ծրագրերից, երազանքներից մեկն է: Իմ եւ սփյուռքաբնակ մի քանի հայրենասերների ներդրումներով Աշտարակում (Օշական տանող ճանապարհի ձախ կողմում)՝ Քասախ գետի ափին՝ ընդարձակ տարածքի վրա, կառուցվել է երկհարկանի մի շենք (8 բնակարան), եւ կողքին` հինգհարկանի մի ուրիշը (քարային աշխատանքներն ավարտված են): Վերջնական ավարտի համար ներդրողների կարիք է զգացվում: Նպատակս մշակութային, ստեղծագործական մի կենտրոն հիմնելն է, որտեղ կհանդիպեն, կհամագործակցեն, կստեղծագործեն հայրենաբնակ եւ սփյուռքաբնակ մտավորականներ, արվեստագետներ,  ստեղծագործողներ, գործարարներ  եւ այլն… Բավական աշխատանք է արված, արդեն հիմա հաճախ հավաքվում ենք, տարբեր հարցեր քննարկում, լուծումներ առաջարկում, ստեղծագործում, միաժամանակ հաճելի ժամանցային միջոցառումներ կազմակերպում (հետաքրքրվողները կարող են դիմել մեզ): Նպատակս անձնական բիզնես ունենալը չէ, այլ համահայկական մշակութային կառույց ստեղծելը, որը կպատկանի բոլորիս…»:




Լրահոս