
«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին հայտարարել է, որ իր թիմն արժանի էր հաղթել «Պարմա»-ին և երեք միավոր վաստակել: Նա նշել է նաև, որ իր ակումբի ֆուտբոլիստների մոտ բարդ շրջան է` վնասվածքների պատճառով:
«Խաղը շատ բարդ էր: «Միլան»-ը պատրաստ էր հաղթել ցանկացած գնով: Գիտեի, որ ստիպված ենք լինելու խաղալ առանց հիմնական կազմի 8-9 խաղացողների: Այժմ մենք բարդ պահեր ենք ապրում` վնասվածքների պատճառով:
Պատրաստվում ենք «Յուվենտուս»-ի դեմ խաղին և ցանկանում եմ, որ մինչ այդ վնասվածք ստացած ֆուտբոլիստների գոնե մի մասը շարք վերադառնա»,- նշել է նա: