Վերաքննիչ դատարանը հրապարակեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ դատարանը քիչ առաջ հրապարակեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով որոշումը:

Դատարանը մերժեց գործով 14 ամբաստանյալների պաշտպաների բողոքը և օրինական ուժի թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Դատական նիստին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վճռից հետո հայտարարեց.«Որոշումը հանուն Հայաստանի Հանրապետության չէ»:

Հիշենենք, որ Շանթ Հարությունյանը մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել 6 տարվա ազատազրկման

Հիշեցնենք նաև, որ 2013թ-ի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը մի խումբ քաղաքացիների հետ փորձել էր Երևանի Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով մահակներով շարժվել դեպի նախագահական նստավայր, սակայն բախում էր տեղի ունեցել ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև




Լրահոս