
50-ամյա բրիտանուհի Թես Քրիստիան չի ծիծաղացել ավելի քան 40 տարի, քանի որ ցանկանում է խուսափել կնճիռներից: Երբ շատ է ցանկանում ծիծաղել, նա հարվածում է իր շուրթերին. հայտնում է Metro-ն:
Թես Քրիստիանը պատմել է, որ նրան հաջողվել է զսպել ծիծաղը, անգամ երբ դուստր է ունեցել: Բրիտանուհին պարծենում է, որ երբեք չի օգտվել բոտեքսից:
«Ես պարզապես սովորել եմ լավ վերահսկել դեմքիս մկանները ու երբեք չեմ դիմել քիմիական նյութերի ու բժիշկների օգնությանը: Ես ծիծաղացել եմ միայն վաղ մանկության տարիներին, սակայն հետագայում գիտակցաբար հրաժարվել եմ դրանից: Իմ ջանքերն արդյունք տվեցին՝ ես ոչ մի կնճիռ չունեմ: Դեմքի ոչ մի կրեմ չի կարող նման արդյունավետ ազդեցություն թողնել»,- հայտարարել է Թես Քրիստիանը: