Հարսանեկան լուսանկարը բացահայտել է բրիտանուհու մեքենայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-ամյա բրիտանուհի Վենդի Կուպերը ինը տարվա ընթացքում նպաստ է ստացել որպես միայնակ մայր, որը երեք երեխա է մեծացնում: Սակայն վերջերս կինը, կորցնելով զգոնությունը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է սեփական հարսանիքի լուսանկարը:

Պարզվել է նաև, որ այս տարիներին նա հինգ տեղ աշխատել է. տեղեկացնում է Mirror-ը:

Ամուսնու՝ աշխատանք ունենալը չի խանգարել Վենդիին երեխաների խնամքի համար նպաստ ստանալ: Ինը տարի կինը պնդել է, թե երեխաներին միայնակ է մեծացնում և միայն մեկ տեղ է աշխատում:

Իշխանությունները հաշվարկել են, որ 2004-2013-ը բրիտանուհին գողացել է հարկատուներից 57 հազար ֆունտ: Այս պահին նա ձերբակալված է:




Լրահոս