ԱՀԱԶԱՆԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգ է ստացել այն մասին, որ «Սահակյանշին» ՓԲԸ աշխատակիցներն արդեն 4 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում, ընդ որում, առանց որեւէ հիմնավոր մեկնաբանության՝ «կլինի, կտանք»: «Սահակյանշին» ՓԲԸ փոխտնօրեն Ռիտա Ավակիմյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այդ փաստը: «Մեզ մոտ նման բան չկա, թող իրենք գան մեր հիմնարկ եւ մոտենան ինձ: Ես հիմնարկից լավ տեղյակ եմ: Նման խնդիր մենք չունենք: Առայսօր ոչ ոք այս կաբինետ չի մտել եւ նման հարց չի բարձրացրել: Ես կոմպոտենտ եմ այդ հարցի պատասխանը տալու համար»,-պարզաբանեց մեր զրուցակիցը: Հուսանք, որ խմբագրությանն ահազանգած քաղաքացիները «կհամարձակվեն» դիմել տիկին Ավակիմյանին:




Լրահոս