
Դորտմունդի «Բորուսիա»-ն հետաքրքրված է Կիևի «Դինամո»-ի և Ավստրիայի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Դրագովիչի ծառայություններով:
Դրագովիչը դիտարկվում է որպես փոխարինող գերմանացի պաշտպան Մատս Հյումելսին, որը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հնարավոր է նաև, որ անգլիական ակումբը գնի Դրագովիչի տրանսֆերը և ներառի Հյումելսի տեղափոխության գործարքում: