Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը կոմայի մեջ է. ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուզբեկստանի ընդդիմությունը հայտնում է այն մասին, որ Ուզբեկստանի գործող նախագահ Իսլամ Քարիմովը կոմայի մեջ է ընկել: Սույն տեղեկությունը տարածել են մի քանի արտասահմանյան լրատվամիջոցներ՝ հղում կատարելով «Ուզբեկստանի ժողովրդական շարժում» (ՈւԺՇ) կուսակցությանը:

Ինչպես փոխանցում է rosbalt.ru-ն,  ՈւԺՇ ակտիվիստները, հղում կատարելով Ուզբեկստանի կառավարությունում սեփական աղբյուրներին, հաստատում են, որ երկրի նախագահի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է հունվարի 28-ին:

Նշվում է, որ «Կուկսարոյ» նախագահական նստավայրում նախագահ Իսլամ Քարիմովն ընթրիքի ժամանակ կորցրել է գիտակցությունը: Նստավայրի բուժանձնակազմը նախագահին առաջին բուժօգնություն է ցուցաբերել: Սակայն վերջինս կոմային վիճակում է գտնվել նաև հունվարի 29-ին:




Լրահոս