Հ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից խմբով, նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից:
Ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի հերթապահ մասի պետական հատուկ ծառայություն իրականացնող երկու աշխատակիցները 2015 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով, խմբով պատուհանից ապօրինի մուտք են գործել հիշյալ բաժնի հետնամասում գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Բաղրամյանի մասնաճյուղի չգործող վարչական շենք և այնտեղից գաղտնի հափշտակել են մետաղյա պահարաններ:
Կատարվում է նախաքննություն: