Շատ խոշորներ էլ շատ ազնիվ են աշխատում. Գալուստ Սահակյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովի նիստում, երբ քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքը հետաձգելու հարցը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շեշտեց այն հանգամանքը, որ օրենքի կիրառման հետաձգումը հարցի լուծում չի կարող լինել:

«Այստեղ խոսվեց ՓՄՁ-ների միջոցով խոշորներին հայտնաբերելու մասին: Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն, թե ովքեր են այդ խոշորները, որոնք պարբերաբար սպասարկում են իրենց կեղծված ընտրությունները: Շատ լավ գիտենք, թե ինչպես է մաքսակետերում այդ խոշորների այս կամ այն ապրանքը մի հրաշքով տրանսֆորմացվում այլ ապրանքի, որպեսզի մաքսատուրքերը նվազեն»,- ասաց պատգամավորը:

Վերջինիս կարծիքով`  իշխանությունները բոլոր խոշորներին անուն առ անուն գիտեն, և այդ խոշորներն էլ իշխանությունների թողտվությամբ են աշխատում, քանի որ առաջիկա ընտրություններին պետք են գալու իրենց:

Նաիրա Զոհրաբյանի ելույթին արձագանքեց ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանը` ասելով. «Խոշորներ որ ասում եք, բոլորին պետք է վերաբերի: Շատ խոշորներ շատ ազնիվ են աշխատում, և մենք տեղյակ ենք»:




Լրահոս