Ամիր Խանը կարող է խնդիրներ ստեղծել բոլորի համար. մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի մարզիչ Ռոբերտ Գարսիան հայտարարել է, որ աշխարհի նախկին չեմպիոն Ամիր Խանը կարող է խնդիրներ առաջացնել և՛ Ֆլոյդ Մեյվեյզեր-կրտսերի և՛ Մեննի Պակյաոյի համար:

Հիշեցնենք, որ անգլիացին նախատեսում է մոտ ժամանակներս հանդիպել այս երկու բռնցքամարտիկներից մեկի հետ:

«Ամիր Խանը կարող է խնդիրներ առաջացնել նրանցից յուրաքանչյուրի համար, քանի որ ավելի արագ է և ավելի հզոր հարվածների է տիրապետում: Եթե նա օգտագործի իր ձեռքերը, կկարողանա ցանկացած մարզիկի համար խնդիրներ ստեղծել:

Խանի վերջին խաղը տպավորիչ էր», – նշել է Գարսիան:

amir xan




Լրահոս