Ամիր Խանը պատրաստվում է հայտարարել Մեյվեզերի հետ մենամարտի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե հավատանք Բրիտանիայի նախկին չեմպիոն Ամիր Խանին, ապա արդեն մոտ ժամանակում նա կարող է մենամարտել ժամանակակից լավագույն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ, ով պլանավորում է Լաս Վեգասում սեպտեմբերի 12-ին կայանալիք մարտից հետո հեռանալ սպորտաձևից:

«Չեմ կարծում, որ ես երբևէ այսքան մոտ եմ եղել այն բանին, որպեսզի ստանամ Ֆլոյդ Մեյվեզերի հետ մենամարտելու հնարավորություն, որքան այսօր: Հավատում եմ, որ մոտակա 2 շաբաթը մենամարտը կարող է պաշտոնապես հաստատվել»,- մեջբերում է Խանին Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Խանը բարեհաջող կերպով Բրուքլինում հաղթել է Քրիս Էլջիերին:




Լրահոս