
Լաս Վեգասում գտնվող MGM Grand Garden Arena-ում ավարտվել է UFC 183 մրցաշարը, որի գլխավոր մարտում հանդիպել են միջին քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Անդերսոն Սիլվան ու Strikeforce-ի նախկին չեմպիոն Նիկ Դիազը:
Դիազը մենամարտի հենց առաջին րոպեներից անցել է «հոգեբանական գրոհի»՝ զայրացնելով Սիլվային. նա առաջարկել է նրան գրոհել: Սակայն Անդերսոնը բարձր կարգապահություն է ցուցաբերել՝ ուշադրություն չդարձնելով իր մրցակցի զավեշտալի քայլերին:

Արդյունքում Սիլվան օրինաչափորեն հաղթել է միավորներով:
UFC 183 -րդ մրցաշարի գլխավոր մենամարտերի հիմնական արդյունքները.
Դատավորների միաձայն որոշմամբ՝ Անդերսոն Սիլվան հաղթել է Նիկ Դիազին (49-46, 50-45, 50-45): Մենամարտի արդյունքում Անդերսոն Սիլվան ստացել է $800.000 ($200.000 բոնուս հաղթանակի համար), իսկ Նիկ Դիազը՝ $500.000:
Թայրոն Վուդլին հաղթել է Քելվին Գաստելումին (28-29, 29-28, 30-27)՝ ստանալով $139.000 ($65.000 բոնուս հաղթանակի համար, $9.000 տուգանք մրցակցի կողմից կշռման արարողությունը ձախողելու համար), իսկ Քելվին Գաստելումը՝ $21.000:

Էլ Յակվինտան տեխնիկական նոկաուտով հաղթել է Ջո Լոուզոնին (Round 2, 3:34) ` ստանալով $36.000 ($18.000 բոնուս հաղթնակի համար), իսկ Ջո Լոուզոնը՝ $36.000:
Թալես Լեյթեշը հաղթել է Թիմ Բոուչին ՝ ստանալով $148.000 ($28.000 բոնուս հաղթանակի համար, $50.000 լավագույն ելույթի համար և $50.000 լավագույն մենամարտի համար), իսկ Բոուչը $102.000 ($50.000 բոնուս լավագույն մարտի համար):
Տիագո Ալվեսը հաղթել է Ջորդան Մեյնին տեխնիկական նոկաուտով՝ ստանալով $134.000 ($42,000 բոնուս՝ հաղթանակի համար, $50.000՝ լավագույն ելույթի համար), իսկ Մեյնը՝ $22.000: