UFC 183 մրցաշարի հաղթողներն ու վաստակած գումարները (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լաս Վեգասում գտնվող MGM Grand Garden Arena-ում ավարտվել է UFC 183 մրցաշարը, որի գլխավոր մարտում հանդիպել են միջին քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Անդերսոն Սիլվան ու Strikeforce-ի նախկին չեմպիոն Նիկ Դիազը:

Դիազը մենամարտի հենց առաջին րոպեներից անցել է «հոգեբանական գրոհի»՝ զայրացնելով Սիլվային. նա առաջարկել է նրան գրոհել: Սակայն Անդերսոնը բարձր կարգապահություն է ցուցաբերել՝ ուշադրություն չդարձնելով իր մրցակցի զավեշտալի քայլերին:

Անդերսոն Սիլվա vs Նիկ Դիազ
Անդերսոն Սիլվա vs Նիկ Դիազ

Արդյունքում Սիլվան օրինաչափորեն հաղթել է միավորներով:

UFC 183 -րդ մրցաշարի գլխավոր  մենամարտերի հիմնական արդյունքները.

Դատավորների միաձայն որոշմամբ՝ Անդերսոն Սիլվան  հաղթել է Նիկ Դիազին (49-46, 50-45, 50-45): Մենամարտի արդյունքում Անդերսոն Սիլվան ստացել է  $800.000 ($200.000 բոնուս հաղթանակի համար), իսկ Նիկ Դիազը՝  $500.000:

Թայրոն Վուդլին հաղթել է Քելվին Գաստելումին (28-29, 29-28, 30-27)՝ ստանալով $139.000 ($65.000 բոնուս հաղթանակի համար, $9.000 տուգանք մրցակցի կողմից կշռման արարողությունը  ձախողելու համար), իսկ Քելվին Գաստելումը՝  $21.000:

10966628_775691389191329_1266368165_n
Թայրոն Վուդլի vs Քելվին Գաստելումի

Էլ Յակվինտան տեխնիկական նոկաուտով հաղթել է Ջո Լոուզոնին (Round 2, 3:34) ` ստանալով $36.000 ($18.000 բոնուս հաղթնակի համար), իսկ Ջո Լոուզոնը՝ $36.000:

10954707_775693092524492_1327575447_n

Թալես Լեյթեշը հաղթել է Թիմ Բոուչին ՝ ստանալով  $148.000 ($28.000 բոնուս հաղթանակի համար, $50.000 լավագույն ելույթի համար և $50.000 լավագույն մենամարտի համար), իսկ Բոուչը $102.000 ($50.000 բոնուս լավագույն մարտի համար):

10956001_775692512524550_1086365592_n

Տիագո Ալվեսը հաղթել է Ջորդան Մեյնին տեխնիկական նոկաուտով՝ ստանալով $134.000 ($42,000 բոնուս՝ հաղթանակի համար, $50.000՝ լավագույն ելույթի համար), իսկ Մեյնը՝ $22.000:

10966628_775693429191125_1361232696_n

 

Anderson Silva vs Nick Diaz
Tyron Woodley vs Kelvin Gastelum




Լրահոս