Հետախուզվողներին գտել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները հուլիսի 24-ին, ժամը 07.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո “Զվարթնոց” օդանավակայանից բերման են ենթարկել 57-ամյա Ռուբիկ Ա.-ին: Նա 2000 թ. մարտի 20-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների   բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 24-ին, ժամը 11.00-ին, Մարաշի բաժանմունք է ներկայացել 50-ամյա Ջիվան Գ.-ն, ով հուլիսի 20-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:




Լրահոս