Մեծամորի պոլիկլինիկան բարվոք պայմաններ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում: Մեծամորի հիմնախնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով Դերենիկ Դումանյանը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ այցելել է Մեծամորի պոլիկլինիկայի նախկին, այսօր չգործող, տարածք, այնուհետև Մեծամորի հիվանդանոցի մասնաշենք, որտեղ տեղակայված է ներկայիս պոլիկլինիկական ծառայությունը:
Նախարարը շրջել է հիվանդանոցի մասնաշենքերում և ազատ տարածքում, ծանոթացել ինֆեկցիոն, մանկական, վերակենդանացման, թերապևտիկ, վիրաբուժական բաժանմունքների գործունեությանը, աշխատանքային պայմաններին և խնդիրներին: Հաշվի առնելով առկա վիճակը` նախարարը հանձնարարել է ներկայացնել Մեծամորի հիվանդանոցի զարգացման ծրագիր:
Շրջայցի ընթացքում Դերենիկ Դումանյանը նաև հանձնարարել է Արմավիրի մարզպետարանի համապատասխան ծառայության հետ համատեղ կատարել ուսումնասիրություն և ներկայացնել հստակ առաջարկ  Մեծամորի պոլիկլինիկական ծառայության տեղակայման վերաբերյալ: Միաժամանակ, նախարարը հանձնարարել է Մեծամորի պոլիկլինիկային էլեկտրասրտագրման սարք հատկացնել:




Լրահոս