Սիրիահայերի նամակը` Արմավիայի հետ կապված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սիրիայի մեր հայրենակիցները վրդովված են և խնդրում են իրենց անունից ոչ մի հայտարարություւններ և ոչ մի միֆ չհորինել “Արմավիայի” թանկ ավիատոմսերի կամ պարտադիր երկկողմանի ավիատոմսերի վերաբերյալ: Ակնարկեցին նաև,որ երբ տարիներ առաջ նմանատիպ լարված իրավիճակ էր տիրում Լիբանանում, ապա ՀՀ վարչապետ` Անդրանիկ Մարգարյանը կազմակերպեց այնպես ,որ Լիբանանի մեր հայրենակիցները գրեթե անվճար ավիատոմսերով վերադարձան Հայաստան:  Մեր հայրենակիցները ավելի քան համոզված են որ, “Արմավիան”, ինչքան էլ ցանկանա չի կարող միայնակ իր ուսերի վրա վերցնել ողջ դժվարությունները, առանց այդ էլ “Արմավիայի” օդաչուները թռչելով Սիրիա, գտնվում են բարձր ռիսկայնության գոտում և առանց տրտնջալու կատարում են իրենց հայրենասիրական պարտքը: Այս հարցի լուծումը Սիրիահայերը առաջնայինը ակնկալում են ՀՀ կառավարությունից և մասնաորապես Սփյուռքի նախարարությունից, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում ուղղակիորեն անհրաժեշտ է կառավարության աջակցությունն ու միջամտությունը:
Սիրիահայերի մի խումբ ներկայացուցիչներ 




Լրահոս