
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականին Հայաստանի պետական պարտքը կազմել է 4 միլիարդ 441 միլիոն 524 հազար դոլար: Նշենք, որ 2014 թվականի վերջին՝ դեկտեմբեր ամսին, պետական պարտքն աճել է 26 միլիոն 847 հազար դոլարով:
Ի դեպ, ՀՀ պետական պարտքից 3 միլիարդ 785 միլիոն 208 հազար դոլարը արտաքին պարտքն է: Արտաքին պարտքը 2014-ի վերջին ամսում աճել է 81 միլիոն 598 հազար դոլարով»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: