«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Ռուսաստանը փորձում է մինչեւ աշուն թե իրենց մոտ, թե ԵՏՄ երկրներում սահմանափակել ինտերնետի ու սոցկայքերի, մասնավորապես Ֆեյսբուքի «տարածելիությունը», ընդհուպ արգելափակում` մտավախություն ունենալով ոչ միայն Հայաստանում վերջին շրջանում սկսված 102-րդ ռազմաբազայի նկատմամբ նեգատիվ վերաբերմունքի, քարոզչության, Բելառուսի նույնքան ակտիվ մղումից դեպի Արեւմուտք, այլեւ Ռուսաստանի ներսում հասունացող հակապուտինյան տրամադրությունների աճից:
«Նպատակը վաղուց կար, սակայն հակառակ ռեակցիայից Կրեմլում նույնպես մտավախություն կա, այդ իսկ պատճառով այդ իդեա-ֆիքսի իրականացումն ամեն անգամ հետաձգվում է»,- տեղեկացրեց ռուսաստանյան աղբյուրը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: