
«Շալկե-04»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատտեոն մեկնաբանել է Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակներում կայացած Մյունխենի «Բավարիա»-ի հետ խաղը: Հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի` 1:1 հաշվով, ընդ որում «Շալկե»-ն չկարողացավ իրացնել 11-մետրանոցը, իսկ Գվարդիոլայի սաները 17-րդ րոպեից խաղում էին 10 հոգով:
«Մեր ծրագիրը շատ լավ աշխատեց և հյուրընկալվելիս մեկ միավոր վաստակեցինք: Բայց դրա հետ մեկտեղ մենք մի փոքր հիասթափված ենք, քանի որ չկարողացանք իրացնել 11-մետրանոցը», – նշել է նա:
Մյունխենյան ակումբի կիսապաշտպան Արյեն Ռոբենը ևս մեկնաբանել է 19-րդ տուրի հանդիպումը: «Ինձ զայրացնում է, որ մենք թույլ տվեցինք մրցակցին հավասարեցնել հաշիվը: Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, իսկ մրցակիցը` ոչ: Եվ նրանք արժանի չէին ոչ ոքի արդյունքի», – Ռոբենի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: