Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Անդրադառնալով Հայաստանում «Կարֆուր» հանրախանութների ցանցի առաջին մասնաճյուղի բացմանը` նա ասաց, որ նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլին են հասնում: Դեսպանի խոսքով, առաջին «Կարֆուր» հանրախանութը կբացվի մարտի սկզբին:
Խոսելով Հայաստանում ներկրման մենաշնորհների և «Կարֆուր»-ի գործունեության համատեղելիության մասին` նա ասաց, որ «Կարֆուր»-ը միտում ունի ներկայացնել յուրահատուկ գյուղմթերքներ, դրանք ոչ թե թերի մշակված, այլ պատրաստի մթերքներ են, որոնք մրցակցությունից դուրս են ու ունեն հատուկ սպառող: