Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, թե շատ է ցավում Բերձորում տեղի ունեցած դեպքերի համար և հավելեց, որ չի կարող գնահատել ԼՂՀ ոստիկանության պահվածքն առանց փաստերի:
«Համապատասխան քննություն է նշանակվել, որը պետք է իրականացվի, որը և որոշակի պարզաբանություն կմտցնի դեպքերի մեջ»,- նշեց նա` հավելելով, որ ինքը տեսանյութով չի կարող գնահատական տալ:
Նշենք, որ Բերձորում ծեծի էին ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամները: