
Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան և Մադրիդի «Ռեալ»-ի իսպանացի ֆուտբոլիստ Իսկոն հայտնվել են կատալոնական «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում:
Կատալոնական ակումբը դեռևս չի կարողանա ձեռքբերումներ կատարել ՖԻՖԱ-ի կողմից սահմանված տրանսֆերային արգելքի պատճառով, սակայն ակումբի ղեկավարությունն արդեն որոշել է, թե ինչ տրանսֆերներ է ցանկանում գնել 2016 թվականի հունվարին: Պոգբայի ծառայություններով հետաքրքրվում է նաև Մադրիդի «Ռեալ»-ը: