
2009թ. Իսլանդիայի բնակիչ Հյորտուր Սմարասոնն իր երկրում McDonalds-ի ցանցերի փակումից առաջ գնել է վերջին համբուրգերն ու որոշել ստուգել դրա «դիմացկունությունը»: Երիտասարդը դիտավորյալ կերպով այն 3 տարվա ընթացքում պահել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, որպեսզի ապացուցի իր ընկերներին, որ McDonalds-ի սնունդը վնասակար է:
Ուշագրավ է, որ այդ ընթացքում «ֆասթֆուդը» բացարձակ չի փոխվել: Սմարասոնը այն անգամ տարել է Ազգային թանգարան, որտեղ համբուրգերը, առանց որևէ փոփոխության ենթարկվելու, գտնվել է ևս 1 տարի:
Այսօրվա դրությամբ ամերիկյան սնունդը փտելու ոչ մի նշան չունի: