Վրացի գործարարը Հայաստանում McDonald’s բացելու արտոնագիր է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրացի գործարար Թեմուր Չկոնիան Հայաստանում McDonald’s բացելու արտոնագիր է ստացել, գրում է «Business Վրաստան»-ը՝ հղում անելով «Կոմերսանտ» պարբերականին: Այս մասին հայտնել է ինքը՝ գործարարը:

Նրա խոսքով՝ McDonald’s Georgia-ն արդեն դիտարկվում է որպես McDonald’s-ի գործընկեր, այդ իսկ պատճառով նա հնարավորություն ունի պայմանագիր կնքել երկրում, որտեղ դեռևս չկա այդ ռեստորանային ցանցը:

Չկոնիան հայտարարել է, որ փետրվարի 7-ին Հայաստան կմեկնի McDonald’s Georgia-ի պատվիրակությունը: Այցի շրջանակներում կորոշվի, թե կոնկրետ որ վայրում կկառուցվի ռեստորանը, և մի շարք այլ հարցեր կքննարկվեն:

Ըստ Չկոնիայի՝ արդեն 2017թ. կսկսվեն Երևանում ռեստորանի կառուցման աշխատանքները: Նրա խոսքով՝ մեկ օբյեկտի բացման ծախսերը կկազմեն 2,5-3 միլիոն եվրո:




Լրահոս