
ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կուսակցության հրավիրած խորհրդաժողովի ժամանակ նշեց, որ հասարակական ու քաղաքական լայն կոնսոլիդացիա է պետք իշխանափոխության համար:
«Ինչպես ասեց Ծառուկյանը, պետք է չհոգնել: Իշխանությունը, երկար ժամանակ է, գտնվում է ճգնաժամային վիճակում: Իշխանությունը չի համակերպվում իրականության հետ: Իշխանությունը պետք է փախնի փրկվի: Նման իրավիճակում ենթադրելի են սահմանադրական փոփոոխությունները:
Ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր բացասական երևույթների վերաբերյալ պատասխան էլ չեն տալիս: Իրենք զբաղված են իրենց գործով: Բնականաբար, չպետք է համակերպվել նման իշխանությունների հետ: Ես մտածում եմ, որ ամբողջ հասարակությունը զզվել է իշխանություններից: Ինչպես Ծառուկյանն է ասում` հերիք է, անցնենք գործի»,- նշեց նա: